Ֆրանսիան թույլ չի տա արտաքին ուժերին մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը

Ֆրանսիան թույլ չի տա արտաքին ուժերին մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի պատգամավոր Անրի Ջիբրաիլը և Բուշ դյու Ռոնի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Քրիստոֆ Մասսը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Ֆրանսիայի հակահայկական քարոզչության վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասում է, որ փետրվարի 26-ին Ֆրանսիայի ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը այսպես կոչված «ադրբեջանցի ուսանողների» շատ լուրջ սադրանք էր և ոտնձգություն է խոսքի ազատության դեմ: «Այդ անընդունելի արարքը հաստատում է, որ ակտիվիստները, որոնք սնվում են Ադրբեջանի և նրա նախագահ Ալիևի հակահայ քարոզչությունից, իրենց միանգամայն անպատիժ են համարում: Ֆրանսիայի Հանրապետությունը չի կարող թույլ տալ, որ արտաքին ուժերը, ներթափանցելով մեր երկիր, մանիպուլյացիայի ենթարկեն մեր հանրությանը, և մեր տարածք ներմուծեն հայատյացություն: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ չափազանց կարևոր է և անհրաժեշտ, որ Ֆրանսիան հաստատի իր հեղինակությունն ու պաշտպանի ֆրանսահայերի ոտնահարված հիշողությունը: Նախագահ Օլանդն իր ընտրարշավի ժամանակ ստանձնեց այդ պարտավորությունը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը հենց այն զորավոր քայլը կլինի, որը թույլ կտա միաժամանակ պաշտպանել հայերի հիշողությունն ու պահպանել քաղաքացիական անդորրը մեր երկրում»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Nouvelles d'Arménie-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---