Ուզբեկստանում ապրող հայ երիտասարդներին հետաքրքրում է հայրենիքում բուհ ընդուվելու հնարավորությունը

Ուզբեկստանում ապրող հայ երիտասարդներին հետաքրքրում է հայրենիքում բուհ ընդուվելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Այսօր հեռակոնֆերանս տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության և Տաշքենդի հայկական համայնքի մասնակցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարար Հ. Հակոբյանը հեռակոնֆերանսի մասնակիցներին, համայնքի բոլոր հայկական կազմակերպություններին և կառույցներին հայ ինքնության պահպանման և համայնքային նշանակության հարցերի արդյունավետ լուծման համար համախմբվելու կոչ է արել: Կարևորելով Ուզբեկստանի հայկական համայնքում հայերենի իմացության և լեզվի պահպանության խնդիրները՝ Տաշքենդի հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների հետ քննարկվել են համայնքում հայերենի դասավանդման կատարելագործմանն ուղղված հետագա աջակցության ծրագրեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Տաշքենդի կիրակնօրյա հայկական դպրոցին առաքել մայրենիի դասավանդման ուսումնական և ուսումնաօժանդակ նյութեր, ուսումնական ձեռնարկներ, այբբենարաններ: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով նախարար Հ. Հակոբյանը ներկայացրել է սփյուռքահայ երիտասարների համար հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու պայմանները՝ նշելով հայագիտական մասնագիտությունների գծով անվճար կրթություն ստանալու հնարավորությունը: Հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը սփյուռքահայ երիտասարդներին ավելի ճանաչելի դարձնելու և համայնքի հետ համագործակցությունը առավել խթանելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող համահայկական երիտասարդական ծրագրերը և հորդորել է համայնքի երիտասարդներին մասնակցել այդ ծրագրերին:

Տաշքենդի հայկական ազգային մշակութային կենտրոնի նախագահ Կարինե Մարտիրոսյանը ներկայացրել է համայնքի համար առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները և գոյություն ունեցող դժվարությունները:

Տեսակոնֆերանսի ավարտին քննարկվել են ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հետագա անելիքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---