2 մարտի 2013 - 12:00 AMT
Ջոն Քերին վիրավորված է Էրդողանի հայտարարություններով «սիոնիզմի» մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վիրավորված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններով այն մասին, որ «սիոնիզմը ֆաշիզմ է», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ Թուրքիան ու Իսրայելը ԱՄՆ բարեկամներն են և Վաշինգտոնը հետագայում ևս կհորդորի կողմերին անել հնարավորը «նորմալ հարաբերություններ հաստատելու համար»:

«Սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություն անվանելը առանձնապես վիրավորական է»,-ասել են պետքարտուղարությունում՝ հավելելով, որ Թուրքիան չպետք է արգելափակի Իսրայելի մասնակցությունը բազմակող ծրագրերին, այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակներում: