Ուգո Չավեսը քիմիաթերապիայի նոր կուրս է անցնում 2 մարտի 2013 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը քիմիաթերապիայի նոր կուրս է անցնում, կապված օնկոլոգիական հիվանդության հետ, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը» երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա հղումով: 2011թ. Չավենս արդեն քիմիաթերապիայի մի քանի փուլ է անցել, նա այդ բուժումը համեմատել է ռումբի հետ: Ըստ փոխնախագահի, բժիշկները որոշել են դիմել այդ քայլին, երբ նախագահը վերականգնվել է շնչառական վարակից հետո: «Նա շարունակում է պայքարել իր կյանքի համար»,-ասել է Մադուրոն: Ավելի վաղ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Գիլյերմո Կոչեսը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վախճանվել է 4 օր առաջ, հայտնում է CNN-ը: Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը: Վենեսուելայի իշխանությունները հերքում են այդ լուրերը: Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |