Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը դեպի վատն է գնում

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը դեպի վատն է գնում

PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը դեպի վատն է գնում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ուրախացեք, տականքներ, ոճրագործների աջակիցներ, բայց երկար չեք ուրախանալու: Մեկ է, ես վերականգնվելու եմ։ Իսկ եթե հետ էլ չգամ, ձեր երեխաները մի օր ձեզ նեղն են գցելու ու դուք պատասխան չեք գտնելու, թէ ինչու ձեզ հաղթանակի հասցրած միակ մարդուն այդպես միահամուռ դավաճանեցիք:

Նայեք ձեր այսօրվա պահվածքին ու կհասկանաք, թե ինչերով են զբացուած եղել ձեր հայրերն ու պապերը, որ աշխարհի 2-3 տոկոս կազմող հայերը այսօր 0.2 տոկոս էլ չեն կազմում, որ մեր պատմական հայրենիքի միայն 10 տոկոսն է մերը: Եվ մտածեք, ձեր նման ծախու, թուլակամ, բայց եւ ամբարիշտ արարածները պե՞տք են մարդկությանը:

Իմ ամենասիրած աղոթքն է եղել տարիներ շարունակ՝ Եկմալյանի «ՏԷՐ, ԿԵՑՑՈՅ ԴՈՒ ԶՀԱՅՍ»-ը։ Հիմա չեմ կարողանում երգել այն… խորթ ու անտեղի է թվում։

Տեր, դու ասել ես՝ սիրիր մերձավորիդ, բայց և ասել ես՝ խոզերի առաջ մարգարիտներ շաղ չտալու մասին։ Ինչպե՞ս պարզեմ, սրանց կարելի՞ է մերձավոր համարել։

Ուժ և իմաստություն տուր ինձ, Տեր…»,- գրել է Պարույր Հայրիկյանը:

Ավելացնենք, որ ԱԻՄ առաջնորդը փետրվարի 28-ին տեղափոխվել է «Կարմիր Խաչի» հիվանդանոց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---