
Այսօր և վաղը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Գիշերն սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում 2-4 աստիճանով, սակայն ցերեկը կտաքանա 2-3 աստիճանով:
Սպասվում է սաստիկ քամի 15-18մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, գիշերային ժամերին տեղ-տեղ` մերկասառույց: Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, գիշերը սպասվում է +2+4, ցերեկը +7+9, երեկոյան +3+5 աստիճան տաքություն: