Քոչարյանի որդին` քաղաքապետի թեկնածո՞ւ. ԲՀԿ-ն կքննարկի ընտրություններին մասնակցելու հարցը

Քոչարյանի որդին` քաղաքապետի թեկնածո՞ւ. ԲՀԿ-ն կքննարկի ընտրություններին մասնակցելու հարցը

PanARMENIAN.Net - «Բարգավաճ» Հայաստան կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում իրենց մոտ խորհրդակցություն է լինելու, որից հետո էլ կկայացնեն որոշում:

Ավելացնենք, որ մամուլում քննարկվում է տարբերակը, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նապագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Մեկ այլ վարկածի համաձայն` ԲՀԿ-ն այս ընտրություններին կմասնակցի ԱԺ ընտրությունների ցուցակով: Շրջանառվում է նաև այն կարծիքը, որ ԲՀԿ ցուցակի կկլխավորի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---