
Շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մարտի 6-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Ավետ Ավետիսյան փողոց ուղղությամբ (կամրջի մոտ) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: