Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է Ռիչարդ Բարթոնի աստղը

Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է Ռիչարդ Բարթոնի աստղը

PanARMENIAN.Net - Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է հայտնի դերասան Ռիչարդ Բարթոնի աստղը, այն գտնվում է Էլիզաբեթ Թեյլորի աստղի հարևանությաբ, որի հետ նա ամուսնացել է երկու անգամ:

Արարողությանը ներկա են գտնվել նրա դուստրը՝ Մարիան, և Բարթոնի ընկերը, դերասան Մայքլ Շինը, հայտնում է ВВС-ին: Բարթոնը մահացել է 1984 թվականին 58 տարեկանում: Թեյլորի հետ նա նկարահանվել է 11 ֆիլմերում, որոնց թվում ամենահայտնի ֆիլմը Ջոզեֆ Մանկևիչի «Կլեոպատրան» է, որտեղ նա կատարել է Մարկոս Անտոնիոսի դերը: Շատ հայտնի է նաև Մայլք Նիկոլսի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմը, որտեղ նա նույնպես Էլիզաբեթ Թեյլորի հետ է խաղացել:

Բարթոնը 7 անգամ հավակնել է «Օսկարի» տղամարդու լավագույն դերակատարման համար, սակայն ստացել է պարգևը միայն 1970 թվականին: Բարթոնը նաև «Ոսկե գլոբուս», Գրեմմի», «Թոնի» և «BAFTA» մրցանակների մրցանակակիր է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---