Վաֆա Գուլուզադե. Պետք չէ Ռուսաստանից լավ բան սպասել

Վաֆա Գուլուզադե. Պետք չէ Ռուսաստանից լավ բան սպասել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը գիտակցում է, որ Ռուսաստանը ոչ միայն սատարում է Հայաստանին, այլ նաև անարդարացի վերաբերմունք է դրսևորում Ադրբեջանի հանդեպ և, հրավիրելով նրան անդամակցել տարբեր միությունների, փորձում է զրկել անկախությունից: Արդեն կա այնպիսի տպավորություն, որ Ռուսաստանը թշնամաբար է վերաբերվում ադրբեջանական իշխանություններին: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Ըստ նրա, հարաբերությունները երկրների միջև դեռ երկար լարված կմնան: «Ադրբեջանը պետք է կանխատեսեր սա: Անհրաժեշտ էր ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի, Ամերիկայի, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի հետ: Իսկ Ադրբեջանը սիրաշահում էր Կրեմլին, ռեվերանսներ էր անում նրա հասցեին, այստեղ ռուսական կենտրոններ էր բացում, բարի վերաբերմունք էր դրսևորում այդ երկրի հանդեպ: Եվ այժմ էլ դեռ ուշ չէ: Պետք է աշխատել Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,-գտնում է ադրբեջանցի քաղաքագետը: Պետք չէ Ռուսաստանից լավ բան սպասել: Ժամանակին ես շատ հայտարարություններ եմ արել այդ առնչությամբ: Նույնիսկ ադրբեջանական համայնքը օգտագործվում էր Ռուսաստանի կողմից: Ժամանակը կգա, Ռուսաստանը նրանց էլ կհասնի»,-ասել է Գուլուզադեն, հայտնում է haqqin.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---