2 մարտի 2013 - 14:49 AMT
Բուժսպասարկման ծառայությունների սակագները նախորդ ամիս 1.6%-ով աճել են

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.1% հավելաճ: Բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, հանրային սննդինը`0.2%-ով, կենցաղային բնույթի ծառայություններինը`1.4%-ով, բուժսպասարկման ծառայություններինը`1.6%-ով, մշակույթի ոլորտի ծառայություններինը` 12.2%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ արձանագրվել է հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 10.5% նվազում: Հայաստանի 7 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի ամեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-1.2% հավելաճ: