Ա. Մելիքյանը ՍԴ չի դիմի. Դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն

Ա. Մելիքյանը ՍԴ չի դիմի. Դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը Սահմանադրական դատարանում չի վիճարկի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին թեկնածուն, ով ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն ստացել է 3 520 ձայն:

Արման Մելիքյանը նշել է, որ ՍԴ չդիմելու ատճառն այն չէ, որ չունեն ընտրությունների զանգվածային կեղծման անհրաժեշտ ու բավարար ապացույցները, այլ այն, որ «Հայաստանում արդարադատության համակարգ կոչվածն արդարադատության հետ նվազագույն առնչությունն անգամ չունի` մեռած է»:

«Հայցադիմումը պատրաստ է, ապացույցներն ավելի քան համոզիչ, սակայն դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն: Ես տխուր փորձը ունեմ դեռևս 2008թ. ի վեր, երբ ՀՀ ՍԴ հայց ներկայացրեցի, որով փորձում էի վերականգնել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելու փաստացիորեն խլված իրավունքը:

Այսօր արտերկրում մենք ունենք երկու տեսակի ՀՀ քաղաքացիներ` նրանց աննշան մի մասը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ մոտ 1.260.000 քաղաքացիներ էլ կամայականորեն զրկված են այդ հնարավորությունից: Նախապես էի հայտարարել, որ ՀՀ իրավապահ ու դատական համակարգերին որևէ հարցով չեմ դիմելու, քանի որ Հայաստանը իրավական պետություն չէ այսօր:

Փետրվարի 18-ի «քվեարկությունը» ժողովրդին խաբելու այնչափ անամոթ և խայտառակ մի օրինակ էր, որ գայթակղություն առաջացրեց դատական կարգով վիճարկել դրա` իշխանության քմահաճույքով նկարված արդյունքները, սակայն սթափ վերլուծությունը ստիպեց հրաժարվել այդ մտքից. ՀՀ դատական համակարգին դիմելը կնշանակի, որ ճանաչում եմ այդ համակարգի` դատելու իրավունքն ու իրավասությունը, իսկ ես դա անել չեմ կարող, այդ իրավունքն այդ համակարգը չի վաստակել: Իմ թիմի այս որոշումը ամենևին չի նշանակում, որ համակերպվել ենք այս իրավիճակի հետ` պարզապես այլ ուղիներ ենք տեսնում արդարություը հաստատելու համար»,- գրել է Արման Մելիքյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---