2 մարտի 2013 - 15:45 AMT
Ր. Հովհաննիսյանը դեսպան Թալիավինիի հետ քննարկել է ՍԴ դիմելու հնարավորությունը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկել են հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած և իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվել է նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: