Շարլ Ազնավուր. Հայաստանը պետք է գնա եվրոպական ճանապարհով

PanARMENIAN.Net - «Ինձ համար հայկական արմատները բացառիկ նշանակություն ունեն»,- հայտարարել է հանրահայտ շանսոնյե Շարլ Ազնավուրը: «Ես եւ իմ ծնողները լույս աշխահ ենք եկել հայրենիքից դուրս. հայրս` Վրաստանում, մայրս` Թուրքիայում: Նրանք խոսում էին բազում լեզուներով: Նրանք աշխարհի համար բաց մարդիկ էին, եւ դա օգնում էր մեզ, երեխաներիս, ընկալել Արեւելքի եւ Արեւմուտքի տարբեր մշակույթները: Արդեն Ֆրանսիայում ես լսում էի եւ արաբական, եւ լատինամերիկյան, եւ ամերիկյան երաժշտություն»,-նշել է նա: Պատասխանելով Հայաստանը ցուցաբերվող օգնության մասին հարցին` Շարլ Ազնավուրը ասել է.«Անցյալում Հայաստանում ես օգնում էի աղքատ մարդկանց, օգնում էի վերականգնել էլեկտրականությունը: Այսօր ես զբաղված եմ նոր դպրոցների կառուցմամբ, հների նորոգմամբ: Ինչպես հայտնի է երկրի ապագան երիտասարդությունն է»: Խոսելով այն մասին, թե պետք է արդյոք Հայաստանը հետեւելով Վրաստանի օրինակին «շրջվի դեպի ԱՄՆ», երգիչը նշել է, որ Հայաստանը պետք է ընթանա եվրոպական ուղիով: «Նրա տեղը Եվրոպայում է: Եվ ես շատ գոհ եմ, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ: Ի դեպ, վերջերս ես եղա Ուզբեկստանում եւ ուշադրություն դարձրեցի, որ ուզբեկներն էլ, ինչպես հայերը, բոլորը խոսում են ռուսերեն: Աշխարհագրական տեսակետից նույնպես Հայաստանը ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ամերիկային»,-ամփոփել է Շ.Ազնավուրը, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---