ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿԴԱՌՆԱ ՆՈՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ՓՈՒԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Ս.թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Կաննի քաղաքապետ, պատգամավոր Բերնար Բրոշանի, Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի եւ Անտիբի քաղաքապետ, պատգամավոր Ժան Լեոնետիի հետ` տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներին Կանն, Նիս եւ Անտիբ քաղաքաների մասնակցության հնարավորությունները: Կողմերը կարեւորեցին Ֆրանսիայում Հայաստանի տարի կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների որոշումը, որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում: Քաղաքապետերը ջերմորեն արձագանքեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախաձեռնությանը եւ բարձր պատրաստակամություն հայտնեցին բերելու իրենց ակտիվ մասնակցությունը: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում միջոցառումներ կկազմակերպվեն Կաննի աշխարհահռչակ ֆիլմերի փառատոնի սրահում, Նիսի օպերայում ու ժամանակակից արվեստի թանգարանում, Անտիբի Ռումպարի սրահներում եւ այդ քաղաքների այլ գլխավոր մշակութային հաստատություններում: Նիսում տեղի ունեցավ նաեւ ընդլայնված նիստ` Կոտ դԱզյուր շրջանի ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում դեսպանը տեղեկացրեց Հայաստանի տարվա կազմակերպչական ընթացքի մասին` հայտնելով, որ միջպետական հանձնաժողովի երկրորդ նիստը կայանալու է նոյեմբերի 3-ին Երեւանում, որի ժամանակ ներկայացվելու եւ քննարկվելու է Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի նախագիծը, հաստատվելու է Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանիշը:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---