4 մարտի 2013 - 11:23 AMT
Երթևեկությունը Վերին Լարսի անցակետով փակ է ձյան տեղումների պատճառով

ՌԴ Հյուսիսային Օսեթիայի գծով ԱԻՆ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը վրացական կողմի խնդրանքով 7:30-ից փակել է երթևեկությունը Վերին Լարսի սահմանային անցակետով վրացական կողմից ձյան առատ տեղումների պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ճանապարհային երթևեկությունը փակ կմնա մինչ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հատուկ կարգադրությունը: