2013թ. փետրվարին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս

2013թ. փետրվարին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 3,1 տոկոս

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.8%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 102.3%, իսկ հունվար-փետրվարին 2012թ. հունվար-փետրվարի համեմատ` համապատասխանաբար 102.8%, 102.3 , 105.7 և 102.3%:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.1% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2013թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.0-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Եղեգնաձոր և Արտաշատ քաղաքներում):

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.4%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---