Փետրվարին բենզինը Հայաստանում էժանացել է 0,5 տոկոսով

Փետրվարին բենզինը Հայաստանում էժանացել է 0,5 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.2% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է 2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.5% գնանկում և դիզելային վառելիքի 0.8% գնաճ:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. փետրվարին 2012թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 7.5% և 6.5%-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է բենզինի`0.6% գնանկում և դիզելային վառելիքի`0.7% գնաճ:

Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 540 դրամով, «Պրեմիումը»՝ 510 դրամով, «Ռեգուլյարը»՝ 490 դրամով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---