3 հոկտեմբերի 2005 - 07:37 AMT
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում
Ստամբուլում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: Տասնյակ հազարավոր ազգայնականներ են դուրս եկել Ստամբուլի փողոցներ` վանկարկելով հակաեվրոպական կարգախոսներ: «Մենք չենք հավատում ԵՄ-ին» եւ «Ոչ Եվրամիությանը, ոչ ԱՄՆ-ին, միայն լիովին անկախ ազգայնական Թուրքիա»: Ցույցերը անցել են խաղաղ, առանց ոստիկանության միջամտության: Նախօրեին Լյուքսեմբուրգում բացված ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունն անարդյունք է ավարտվել: ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները այդպես էլ չեն կարողացել պայմանավորվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության սկզբունքների հարցի շուրջ: Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները որոշել են այսօր մեկ անգամ եւս քննարկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: