Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է, վստահ է ԼՂՀ ԱԳ նախարարը

Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է, վստահ է ԼՂՀ ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանը գործելու է: Այն իրականացնելու է ուղևորափոխադրումներ, դրանով իսկ ապահովելով ԼՂ ժողովրդի, նրա բնակչության և մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ տեղաշարժվելու ազատության իրավունքը: Այդ քայլեը, ԼՂ կառավարության այդ որոշումը բացառապես մարդասիրական է և նպատակ ունի ապահովել սեփական ժողովրդի բնականոն կենսագործունեությունն ու իրավունքները: Մենք բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Այդ մասին ես առիթ եմ ունեցել ասելու նաև ՄԱԿ-ում տարածված նամակում, որտեղ մանրամասն շարադրված է, թե որն են օդանավակայանի բացման պատճառներն ու նպատակները, ասել է ԼՂ ԱԳ նախարարը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Մնացած ամեն ինչ, այդ թվում նաև սանձազերծ քարոզարշավը, այն ուղղակի ֆանտաստիկ մտայնությունները, որոնք տարածում է ադրբեջանական կողմը, այդ ամենը կարելի է բնութագրել մեկ բառով՝ սուտ: Չվերթերի սկսման կոնկրետ ամսաթիվ ես չեն նշի: Առաջին հերթին, տարիներով չէ, որ բացումը տեղափոխվում է: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը, վերաբացման, ոչ թե բացման, եզրափակիչ փուլ մտավ անցյալ տարվա փետրվարին: Մեր նպատակն է հասնել, որքանով դա հնարավոր է, որ բոլոր տեխնածին վտանգները բացառվեն: Մեր օդանավակայանը պետք է առավելագույն անվտանգություն ապահովի ուղևորների համար, հաշվի առնի այն բարդ լեռնային աէրոնավիգացիոն իրավիճակը, որն ունենք օդանավակայանում: Հենց որ բոլոր պայմանները ապահովվեն, բնականաբար, օդանավակայանի բնականոն գործունեությունը կվերականգնվի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---