Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահի հետ

Դեսպան Ղարիբջանյանը հանդիպել է ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային Դաշնային խորհրդի (ԱԴԽ, խորհրդարան) նախագահի Դուբայի նստավայրում հանդիպում ունեցավ ԱԴԽ նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մրրի հետ:

Հանդիպման սկզբում ԱՄԷ Ազգային Դաշնային խորհրդի նախագահը խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել վերընտրվելու կապակցությամբ իր շնորհավորանքները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ՀՀ եւ ԱՄԷ միջեւ հարաբերություններին, մասնավորապես` խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ԱՄԷ ԱԴԽ նախագահը բարձր գնահատեց հայ-էմիրաթյան հարաբերությունների մակարդակը եւ հայտնեց ԱՄԷ իշխանությունների պատրաստակամությունն այն զարգացնելու ու ամրապնդելու ուղղությամբ` ընդգծելով հայ համայնքի կարեւոր ներդրումը ԱՄԷ տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի զարգացման գործում:

ՀՀ դեսպանի եւ ԱՄԷ ԱԴԽ նախագահի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդարանական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման, ինչպես նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության մասին իրավական փաստաթղթի ստորագրման շուրջ:

Այդ կապակցությամբ, նախագահ ալ-Մրրին վերահաստատեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱՄԷ այցի հրավերը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---