3 հոկտեմբերի 2005 - 09:32 AMT
Ուրուգվայում ԵՄ ներկայացուցչությանն է հանձնվելու մի փաստաթուղթ, որի հեղինակները հորդորում են պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այսօր Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Եվրամիության դեսպանատուն կհանձվեն այն հազարավոր ստորագրությունները, որոնց հեղինակները հորդորում են Եվրամիությանը պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ստորագրահավաքի նախաձեռնողն է Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայ պատգամավոր Լիլիան Քեշիշյանը եւ տարբեր հայկական կազմակերպություններ: Ուղերձը ստորագրածների թվում են Ուրուգվայի փոխնախագահը, նախարարները, խորհրդարանի պատգամավորները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: