Իվանիշվիլի-Սահակաշվիլի հանդիպումը. Խոսակցությունը ես՝ քեզ, դու՝ ինձ ոճով էր

Իվանիշվիլի-Սահակաշվիլի հանդիպումը. Խոսակցությունը ես՝ քեզ, դու՝ ինձ ոճով էր

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ այսօր կայացած հանդիպումն անվանել է «հանդիպում հանուն հանդիպման»: Ինչպես նշել է վարչապետը, Միխայիլ Սահակաշվիլին երեք հարց է առաջ քաշել՝ ԶԼՄ-ների ազատությունը, դատարանների ազատությունն ու մարդկանց հանդեպ զանգվածային բռնության դադարեցումը: Ըստ Ւվանիշվիլիի, նա հայտարարել է նախագահին, որ վերջինս չպետք է հայտարարություններ անի միայն ԱՄՆ և Եվրոպայի համար, դրանք պետք է ընդունելի լինեն նաև Վրաստանի քաղաքացիների համար:

«Ես հորդորեցի նրան այնպես խոսել, որ դա հասկանալի և ընդունելի լինի Վրաստանի քաղաքացիների համար: Նա պատասխանեց, որ դա զուտ իմ կարծիքն է, իսկ ինքն այդպես չի կարծում: Խոսակցությունը դու՝ ինձ, ես՝ քեզ ոճով էր ընթանում»,-ասել է Իվանիշվիլին:

Կառավարության գրասենյակում տեղի է ունեցել նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---