ՊՆ-ն մեկնաբանում է ՄԻՊ զեկույցը. Որակումներն ընդհանրական բնույթի են![]() 4 մարտի 2013 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը մեկնաբանեց այսօր հրապարակված ՄԻՊ զեկույցը: PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՊՆ-ը ողջունում է պաշտպանի հետևողական աշխատանքը ոլորտում առկա թերացումները վերհանելու ուղղությամբ: Դրանց դեմ պայքարը ՊՆ ամենօրյա աշխատանքն է: «Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում կան ընդհանրական բնույթի որակումներ, որոնց հետ կարելի է համաձայնել և չհամաձայնել միաժամանակ: Զեկույցում առկա են իրավական ակտերի ոչ միանշանակ մեկնաբանություններ, որոնք չեն կարող ապահովել իրական վիճակի օբյեկտիվ ու բազմակողմանի վերլուծություն: Նկատվում է մասնավոր դեպքերի ընդհանրացման միտում, կամ զինվորականի էթիկայի կանոնների խախտման դեպքերը ներկայացվում են որպես մարդու իրավունքների խախտումներ: Կարծում ենք, որ այս բացթողումները կարող են հանդիսանալ ոլորտում աշխատանքի փորձի պակասի արդյունք, որի լրացմանն է ուղղված լինելու ՊՆ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև արդեն իսկ սկիզբ առած արդյունավետ և կառուցողական համագործակցությունը», - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ: ՊՆ-ն ևս մեկ անգամ փաստում է, որ կարևորում է և շարունակելու է ՄԻՊ-ի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սկիզբ առած արդյունավետ համագործակցությունը: ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |