Րաֆֆի Հովհաննիսյանին կվերադարձվի 8 մլն դրամ ընտրագրավը

Րաֆֆի Հովհաննիսյանին կվերադարձվի 8 մլն դրամ ընտրագրավը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրեն վերադարձվի նախագահի ընտրություններում առաջադրվելու համար վճարված 8 մլն դրամ ընտրագրավը: Այս մասին PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» անդամ, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյնաը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե թեկնածուն հաղթահարել է 5 տոկոսի շեմը, ընտրագրավը նրան պետք է վերադարձվի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից մեկ շաբաթ անց:

Այն թեկնածունների ընտրագրավները, ովքեր չեն հաղթահարել 5 տոկոսի շեմը, կփոխանցվի պետական բյուջե: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ձայների 36.74 տոկոսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---