Մինսկի խումբն ամփոփել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հերթական հանդիպումը

Մինսկի խումբն ամփոփել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ  հերթական հանդիպումը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը ր Յան Քելլին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործանախարների հետ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, համանախագահները «իրենց մտահոգությունն են հայտնում դեպի Արցախ պլանավորվող չվերթերի, ինչպես նաև շփման գծում վերջերս կիրառված բռնությունների վերաբերյալ»:Նրանք նաև քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:

«Համանախագահները տարածաշրջան կայցելեն առաջիկա շաբաթվա ընթացքում, որպեսզի նախագահների հետ քննարկեն հետագա քայլերը», - ասված է համանախագահների հայտարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---