Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան

Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 54 տարեկան

PanARMENIAN.Net - Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 54 տարեկան:

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ. Արարատ գյուղում, ծառայողի ընտանիքում:1979թ. ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի պատական ինստիտուտը, աշխատել է որպես ուսուցիչ:

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ:

1987-90 թթ.ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը:

1990-1992 թթ.-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։

Վազգեն Սարգսյանը սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ։

Նա 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» կոչմանը։

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը և համալսարանի արհեստակցական միությունը մի շարք միջոցառումներ կանցկացնեն:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ կայցելեն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---