Ուգո Չավեսի առողջական վիճակը վատթարացել է 5 մարտի 2013 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատթարացել է: Նրա բուժող բժիշկները ախտորոշել են նոր «ծանր վարակ և շնչարգելություն», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը «քիմիաթերապիայի ծանր կուրս է անցնում»: Երկու շաբաթ առաջ նախագահին տեղափոխեցին Կուբայից հայրենիք, որտեղ դեկտեմբերին նրան վերջին 1,5 տարում արդեն 4-րդ անգամ վիրահատեցին: Այդ օրվանից նա չի հայտնվել հեռուստաեթերում և ռադիոեթերում: Ըստ պանամացի դիվանագետի, որը հղում է արել աղբյուրին Վենեսուելայի կառավարությունում, 2012թ. դեկտեմբերի 30-ին Կուբայում հայտարարվել է, որ Չավեսի ուղեղը մեռած է և այդ վիճակում նրան տեղափոխել են հայրենիք: Իր խոսքերը հաստատելու կամ հերքելու համար Կոչեսը պահանջում է Վենեսուելայի իշխանություններից ցույց տալ Չավեսին:Կոչեսը պնդում է, որ Չավեսի դուստրերը խնդրել են անջատել արհեստական շնչառություն ապահովող սարքերը: Վենեսուելայի իշխանությունները հերքում են այդ լուրերը: Ընդդիմությունը գտնում է, որ նա չի կարող կատարել նախագահի պարտականությունները անաշխատունակության պատճառով, հայտնում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |