Չեխիայի Սենատը իմփիչմենտ է հայտարարել նախագահին

Չեխիայի Սենատը իմփիչմենտ է հայտարարել նախագահին

PanARMENIAN.Net - Չեխիայի Սենատը իմփիչմենտ է հայտարարել երկրի հեռացող նախագահ Վացլավ Կլաուսին` մեղադրելով նրան պետական դավաճանության մեջ, հայտնում է Բի-բի-սին:

Առիթ է հանդիսացել Կլաուսի հռչակած համաներումը, որի արդյունքում կալանավայրերից ազատ կարձակվեն հազարավոր դատապարտյալներ: Բացի այդ, կդադարեցվի մի շարք խոշոր տնտեսական հանցագործությունների հետաքննությունը: Դրա շնորհիվ, շատ քրեական գործեր, որոնց մեղսակից են բարձրաստիճան պաշտոնյաներ, կփակվեն:

Այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի, թե իրոք նախագահը խախտել է երկրի գլխավոր օրենքը, սկանդալային համաներում հայտարարելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---