5 մարտի 2013 - 13:11 AMT
ՆԱՍԱ-ի մասնագետները խոստանում են մեկ շաբաթից նորոգել Curiosity մարսագնացը

ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետները խոստանում են մեկ շաբաթից նորոգել Curiosity մարսագնացը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Այժմ սարքը գործում է այսպես կոչված անվտանգ ռեժիմով: Ծրագրավորողները քայլ առ քայլ վերականգնում են գլխամասային համակարգիչը՝ դրա համար սարքը վերբեռնվել է, իսկ այժմ ռեզերվային պատճեններից տեղափոխվում են բոլոր մշակված տվյալները»,-ասել են լաբորատորիայում:

Ավելի վաղ լաբորատորիայի աշխատակիցները հայտարարել էին, որ պարզել են, որ սարքը լրիվ ծավալով չի փոխանցում Մարսում գիտական փորձերի տվյալները:

Մարսագնացը Կարմիր մոլորակ է հասել 2012թ. օգոստոսի 6-ին, այն Մարսում կմնա 687 երկրային օր: Նախագիծը ՆԱՍԱ-ի համար արժեցավ 2,5 մլրդ դոլար: