5 մարտի 2013 - 12:22 AMT
ԱԱ-2014-ին գեր երկրպագուների համար հատուկ տեղեր կհատկացվեն մարզադաշտերում

2014 թ. Բրազիլիայի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջինը կդառնա պատմության մեջ, որտեղ գեր երկրպագուների համար հատուկ տեղեր կհատկացվեն մարզադաշտերում, հայտնում է AP-ին:

Այդ տեղերի համար նախատեսված տոմսերը բոլորը կկարողանան գնել: Տեղերի առնվազն 1 տոկոսը պետք է հատուկ հարմարեցված լինի սայլակավոր հաշմանդամների համար, ինչպես նաև ճարպակալությամբ տառապող մարդկանց համար: Տոմս ստանալու համար հարկ կլինի ներկայացնել բժշկական տեղեկանք: