5 մարտի 2013 - 12:44 AMT
ԵՄ-ն կարող է ստիպել Թուրքիային անցնել եվրոյի որպես անդամակցության պայման

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիան պետք է որպես ազգային արժույթ անցնի եվրոյի, եթե անդամակցի Եվրամիությանը: Նա հավելել է, որ դա, հավանաբար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկը կլինի, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Նման հարցադրումը տարօրինակ է, քանի որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են մտնում եվրոյի գոտու մեջ: Մեծ Բրիտանիան ու Շվեդիան շարունակում են օգտվել ազգային արժույթից:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ եվրոն որպես ազգային արժույթ ընդունել, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: