3 հոկտեմբերի 2005 - 19:42 AMT
Հոկտեմբմերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի պաշտպանության նախարարը
Հոկտեմբերի 4-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին PanARMEANIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի 1915թ. զոհերի հուշակոթողին, ինչպես նաեւ կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: