Ապրիլին հայ ծանրորդները Տաշքենդում մասնակցելու են Մ-17 տարեկանների ԱԱ

Ապրիլին  հայ ծանրորդները Տաշքենդում մասնակցելու են  Մ-17 տարեկանների ԱԱ

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը, մասնակցել են 165 ծանրորդներ: Նրանց գրանցած արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որը ապրիլի 5-14-ը Տաշքենդում մասնակցելու է մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Ուզբեկստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու, որտեղ հայ պատանի ծանրորդներից 2 աղջիկ և 2 տղա վարկանիշեր ձեռքբերելուց հետո հնարավորություն կստանան մասնակցել 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին: Տաշքենդ մեկնելուց առաջ հայ մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքների, աղջիկները՝ Երևանում, իսկ տղաները՝ Աբովյանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---