Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մահացել է քաղցկեղի հետևանքով, հայտնում է РИА Новости՝ հղում անելով AFP-ին:

Երբ երկուշաբթի հայտնի դարձավ երկրի առաջնորդի առողջության վատթարացման մասին, Վենեսուելայում կառավարության արտահերթ հանդիպում անցկացվեց՝ Մադուրոյի նախագահությամբ, ում Չավեսն իր ժառանգորդն էր անվանում:

Կուբայում 2012 թվականի դեկտեմբերին Չավեսին վիրահատել էին: 2011 թ.-ի կեսերին նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել: Այնուհետև երկու ամսվա ընթացքում նա վերականգնողական կուրս էր անցել: Փետրվարի կեսերին հայտարարեցին, որ նրան տեղափոխել են Կարակասում գտնվող զինվորական հոսպիտալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---