6 մարտի 2013 - 13:03 AMT
Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ

Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ

Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Այդ մասին ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում հայտարարել է ԱԳ նախարար Էլիաս Հաուան:

Իր ելույթի սկզբում նա նշել է, որ Վենեսուելայի ժողովուրդը «պետք է պահպանի խաղաղությունը, դրանով իսկ տուրք տալով երկրի ղեկավարի հիշատակին»:

Հրաժեշտի արարողությունը երեք օր կտևի: «Մենք ամեն ինչ կանենք, որ կոմանդանտե Չավեսին որքան հնարավոր է շատ մարդ հրաժեշտ տա»,-ասել է արտգործնախարարը:

Վենեսուելայի նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: