4 հոկտեմբերի 2005 - 19:18 AMT
Է. Մամեդյարով` բանակցություններում ձեռք է բերվել համաձայնություն ականազերծման մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում ձեռք է բերվել պայմանավորվածություն ականազերծման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:Նրա խոսքերով` «ականազերծումը շատ կարեւոր գործընթաց է, որն առաջնային նշանակություն կունենա, երբ հայկական կողմը ազատի գրավյալ տարածքները»: Նա չի բացառել, որՀայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 3-4-ին Լյուբլյանայում` ԵԱՀԿ ամենամյա նախարարական հանդիպման շրջանակներում: Պատասխանելով խաղաղ համաձայնագրի նախագծի նախապատրաստմանուղղությամբ աշխատանքի հնարավոր մեկնարկի մասին հարցին, Էլմար Մամեդյարովն հայտարարել է. «Մենք դեռեւս պետք է համաձայնության գանք հայեցակարգային հարցերի շուրջ»` տեղեկացնում է Մեդիամաքսը: