6 մարտի 2013 - 12:05 AMT
Հարավային Կորեան պատասխան հարված կհասցնի ՀԿԺՀ ագրեսիայի դեպքում

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ պատրաստ են պատասխան հարվածը հասցնել ՀԿԺՀ ագրեսիայի դեպքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նախօրեին ՀԿԺՀ-ն հայտարարել է, որ չեղյալ կհամարի կորեական պատերազմի ավարտին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, եթե Հարավային Կորեան շարունակի ԱՄՆ հետ համատեղ զորավարժությունները: