Դոնեցկի «Շախտյորը» 0:3 հաշվով զիջել է «Բորուսիային» և դուրս մնացել ՉԼ-ից

Դոնեցկի «Շախտյորը» 0:3 հաշվով զիջել է  «Բորուսիային» և դուրս մնացել ՉԼ-ից

PanARMENIAN.Net - Քառորդ եզրափակիչ անցնելու համար Դոնեցկի «Շախտյորին», որը Ուկրաինայի վերջին ներկայացուցիչն էր եվրագավաթներում, հաղթանակ էր հարկավոր «Բորուսիայի» հետ խաղում: Սակայն հրաշք տեղի չունեցավ: Գերմանացիները գերազանցեցին մրցակցին մարտավարության մեջ` դեռ առաջին խաղակեսում երկու անպատասխան գոլ խփելով: Ընդմիջումից հետո հաշիվը դարձավ 3:0 հօգուտ «Բորուսիայի»:

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ նրանք չհասան նպատակին, քանի որ նպատակը միայն հաղթանակն էր: «Մրցակիցը խաղում էր ագրեսիվ, շատ խնդիրներ ստեղծեց մեզ համար: Մենք չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը ոչ առաջին, ոչ երկրորդ անգամ: Մենք սխալվում էինք, իսկ դա աններելի է: Շատ ափսոս, որ ամեն ինչ այսպես ստացվեց»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ պաշտոնական կայքը:

Մարզիչը խոստովանել է, որ արդյունքը համապատասխանում է նրան, ինչ կատարվում էր մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---