Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները ՍԴ-ում կքննվեն նույն օրը

Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները ՍԴ-ում կքննվեն նույն օրը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագհի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները կքննվեն միասին՝ մարտի 11-ին:

Ինչպես նշված է Սահմանադրական դատարանի մարտի 5-ի աշխատակարգային որոշման մեջ, գործերով զեկուցողներ են նշանակվել Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը: Դատաքննությանը որպես պատասխանող կողմ ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից պատասխանողներ` Դատախազությունը և Ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---