6 մարտի 2013 - 11:53 AMT
Հանրապետության որոշ ճանապարհներ այս պահին փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 11.45-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Ամասիա-Կապս, Ամասիա-Ցողամարգ, Վարդաղբյուր-Բավրա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղարոտ, Բերքառատ, Դերեկ, Շենկանի, Մելիքգյուղ, Միջնատուն, Լեռնապար, Հնաբերդ, Վարդաբյուր գյուղերի ավտոճանապարհները: Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է նաև Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-40-րդ կիլոմետրը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: