6 մարտի 2013 - 12:44 AMT
Արթուր Սարկիսով. Հուսով եմ, մեզ կհաջողվի լավ արդյունքի հասնել «Կուբանի» հետ խաղում

«Վոլգայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը նշել է, որ իր համար թիմի երրորդ հավաքը հաջող անցավ: «Ստացվեց մի քանի գնդակ իրացնել, սակայն այդ ամենը շնորհիվ թիմային խաղի, տղաներն ինձ շատ են օգնում: Վերջապես ես հարձակման գծում եմ գործում, իմ դիրքում ես ինձ ավելի վստահ եմ զգում՝ պահերը շատացան և գոլեր սկսեցի խփել»,-Սարկիսովի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը հուսով է, որ նույն ոգով կշարունակի և կօգնի թիմին ընդհանուր խնդիրները լուծել: «Առջևում «Կուբանի» հետ խաղն է, որը շատ կարևոր է մեզ համար: Ուստի մենք սպասում ենք երկրպագուներին մարզադաշտում: Հուսով եմ, նրանց աջակցությամբ մեզ կհաջողվի լավ արդյունքի հասնել»:

«Վոլգա»- «Կուբան» խաղը տեղի կունենա մարտի 8-ին Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում: