5 հոկտեմբերի 2005 - 16:57 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի հետ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովանի դի Ստազիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում Ջ. դի Ստազին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանություների Կոնգրեսի ընդհանուր գործառույթները: Կողմերն անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին եւ դրա շրջանակում տեղական ինքնակառավարման դերի բարձրացման խնդիրներին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ բարեփոխուները հնարավորություն կընձեռեն Հայաստանին լիակատար իրականացնել ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները: