5 հոկտեմբերի 2005 - 17:14 AMT
Իլհամ Ալիեւ. «Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ բանակցությունները անարդյունավետ են»
«Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական ներուժը»,- այդպիսի հայտարարությամբ չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել Ազգային գվարդիայի առջեւ: Ադրբեջանական պետության ղեկավարը նշել է, որ ռազմական շինարարությունը երկրում զարգանում է արագացված տեմպերով, տարեց տարի ավելանում է ռազմական բյուջեն եւ այդ միտումը կշարունակվի ապագայում: «Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական ներուժը, քանի որ մեր հողերը օկուպացված են»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վարվող բանակցությունները առայժմ անարդյունավետ են:«Այդ պատճառով մեր ռազմական բյուջեն աճելու է եւ մենք կհասնենք հողերի վերադարձին»,- հավաստել է Ի.Ալիեւը: