7 մարտի 2013 - 12:32 AMT
Մարկոս Պիզելի. «Վոլգայի» հետ խաղը մեկնարկային է և պետք է առավելագույն արդյունավետությամբ խաղալ

Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին նշել է, որ իրենք շարունակում են պատրաստվել «Վոլգայի» հետ խաղին:

«Սա մեկնարկային տուր է և պետք է առավելագույն արդյունավետությամբ խաղալ: 11 հանդիպում է մնացել, և հաստատապես գարնանը միավորները ոսկու գին են ունենալու»,- Պիզելիի խոսքերը մեջբերում է «Կուբանի» պաշտոնական կայքը:

«Վոլգայի» ու «Կուբանի» հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին Նիժնի Նովգորոդում: