7 մարտի 2013 - 12:31 AMT
ԱՄՆ-ն ապարդյուն 60 մլրդ դոլար է ծախսել Իրաքում

Իրաքի վերականգնմանն ուղղված ԱՄՆ ջանքերը, չնայած որ ծախսվել է 60 մլրդ դոլար, չեն հանգեցրել երկրում իրավիճակի զգալի բարելավման, ասվում է զեկույցում, որը պատրաստել է Իրաքի վերականգնման գծով հատուկ տեսուչ Ստյուարտ Բոուենը ԱՄՆ Կոնգրեսի համար:

Ըստ Բոուենի հաշվարկների, մոտ 8 մլրդ դոլար զուր է ծախսվել: Ըստ զեկուցողի, հիմնական պատճառը կոռուպցիան է և անվտանգության ցածր մակարդակը երկրում: