5 հոկտեմբերի 2005 - 19:08 AMT
Երեւան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը
Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտ Սերգեյ Բոյդակովը Մոսկվա քաղաքի կառավարության պատվիրակության կազմում կմասնակցի Մոսկվայի օրերին եւ Երեւանի օրերին նվիրված նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան Հայաստանի մայրաքաղաքում 2005 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը: Այցելության շրջանակներում ծրագրավորված է ծաղկեպսակներ դնել հայերի ցեղասպանության զոհերի Հուշահամալիրին, մասնակցել Երեւանում Մոսկվայի Տան հիմքում կապսուլայի հիմնադրման արարողությանը, հանդիպում Երեւանի քաղաքապետի հետ եւ այլն: Մոսկովյան պատվիրակությունը կայցելի Մոսկվայի Ծառուղին` հայկական մայրաքաղաքի ինքնատիպ Արբատը, որը բացվել է 2004թ. ԿՎՇ պրեֆեկտուրայի շինարարության եւ ԲԿՏ ոլորտի մասնագետների օգնությամբ եւ մասնակցությամբ: Սերգեյ Բոյդակովը կնվիրի Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսական լինգվիստիկայի ֆակուլտետին կազմտեխնիկա եւ ռուսերեն լեզվով պատմության, փիլիսոփայության եւ այլ 1200 գրքեր; 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի եւ Երեւանի գործադիր իշխանության մարմինների միջեւ ստորագրվել է 2005-2007թթ համագործակցության ծրագիր` նշում են շրջանի պրեֆեկտուրայում: Ծրագրով, մասնավորապես նախատեսված է ԿՎՇ եւ Երեւանի միջեւ լայն համագործակցություն առեւտրատնտեսական, ճարտարապետական, քաղաքաշինության, մշակույթային, կրթության եւ առողջապահության ոլորտներում` հայտնում է Regnum գործակալությունը: