7 մարտի 2013 - 13:39 AMT
Այսօր կլրանար Անդրեյ Միրոնովի 72 տարին

1941թ. մարտի 7-ին ԽՍՀՄ-ում հայտնի էստրադային զույգի Մարիա Միրոնովայի ու Ալեքսանդր Մենակերի ընտանիքում ծնվեց նրանց որդին՝ Անդրեյը: Անդրեյ Միրոնովն ավարտել է Շչուկինի անվան ուսումնարանը 1962թ. և հրավիրել է Մոսկվայի երգիծանքի թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչև կայնքի վերջը: Թատրոնում նրա ամենասիրված ու ճանաչված դերը դարձավ Ֆիգարոն «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ:

Շատ է նկարահանվել Միրոնովը կինոյում: Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Երեք գումարած երկուս» (1963թ.), «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966թ.) և «Ադամանդե ձեռքը» (1969թ.): Իսկ 1976 թվականին նա ստեղծեց հմայիչ արկածախնդիր Օստապ Բենդերի կերպարը «12 աթոռ» ֆիլմում:

1980թ. Անդրեյ Միրոնովը դարձավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Նա շատ սիրված էր հանդիսատեսի կողմից:

Մահացավ Անդրեյ Միրոնովը 1987թ. օգոստոսի 16-ին Ռիգայում, թատրոնի ետնաբեմում: