7 մարտի 2013 - 13:47 AMT
Ադրբեջանում զինծառայողները տուժել են ՃՏՊ-ից. 1-ը զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ադրբեջանում զինծառայողները տուժել են ՃՏՊ-ից. 1-ը զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, միջադեպը տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր ադրբեջանական բանակի կրտսեր ենթասպա Աբդուլլաև Թուրան Նազիմ օղլուն, բախվել է «ՎԱԶ 2107» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի, որը վարում էր Խոկ գյուղի բնակիչ Սաֆարով Բեքիր Այդին օղլուն:

Սաֆարովը մահացել է տեղում: Աբդուլլաևն ու մյուս 4 անձինք տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: