
Ապրիլի 5-ին Տաշքենդում տեղի կունենա ԱՊՀ ԱԳՆԽ նիստը, որի ընթացքում կքննարկվի շուրջ 10 հարց, հայտնում է ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայությունը:
ԱԳՆԽ հերթական նիստի օրակարգը համաձայնեցված է ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստում, որը կայացել է Մինսկում: Քննարկվող հարցերը կանոնակարգում են ԱՊՀ երկրների փոխգործակցությունը քաղաքական ոլորտում, անվտանգության, կրթության, սպորտի ու մշակույթի ոլորտներում: Նիստում նախատեսվում է քննարկել 2014թ. ԱՊՀ-ում Զբոսաշրջության տարի հայտարարելու որոշումը: